Քաղաքականություն 

էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

analitik.am

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել վերոնշյալ նիստերը:

 

Նույն շարքից