Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը Հռոմի պապին հրավիրում է Փհենյան

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Փհենյան: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ին Գյոմը:

Հարավկորեացի պաշտոնյան նշել է, որ իր երկրի նախագահ Մուն Չժե Ինը Եվրոպա կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է հրավերը փոխանցել Հռոմի պապին:

Հավելենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վատիկանում լինելու է հոկտեմբերի 17-18-ին:

 

Նույն շարքից