Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանին աջակցություն հայտնած ՀՀԿ-ական պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ թվով 14 պատգամավոր իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ կապված խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ: Այդ պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը:

Վարդապետյանն Ազատության հետ զրույցում հայտարարել է, թե գտնում է, որ ճիշտը դա է, քանի որ ժողովուրդն է այդպես ուզում, դա է լայն զանգվածների պահանջը, և այդ դիրքորոշումն ունի նաև իր հայրենակցական միությունը. «Որպեսզի խուսափենք ցնցումներից, պետք է ժողովրդի ձայնին ականջալուր լինենք»:

Վարդապետյանը նշել է, որ չի սատարելու որևէ թեկնածուի Նիկոլ Փաշինյանից բացի: Նա նաև չի բացառել, որ կարող է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից՝ հայտարարելով, որ այդ մասին ավելի ուշ կխոսի: Հնարավոր է նաև, որ պատգամավորը վայր դնի մանդատը:

Նույն շարքից