Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին աջակցող ԱԺ պատգամավորների թիվը հասել է 16-ի. Եվս երկու ՀՀԿ-ական

analitik.am

ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է այն 14 պատգամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ կապված խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Ավետ Սարգսյանին և Ռաֆիկ Գրիգորյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ պատգամավորներ միացել են ստորագրահավաքին՝ կողմ արտահայտվելով ընտրություններն այս տարի անցկացնելուն: Այդ պատգամավորների թվում են նաև Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ալիկ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը:

 

Նույն շարքից