Իրավական Հասարակություն 

Ինչու են Հայաստանում գաղտնի պահվում անվանական զենք ունեցողների անունները

analitik.am

Հայաստանում անվանական զենքեր ունեցողների ցուցակը գաղտնի է պահվում, ինչն անհասկանալի է փաստաբան Երվանդ Վարոսյանի համար:

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Վարոսյանը հայտնեց, որ այդ ցուցակը գաղտնի է պահվում՝ պատճառաբանվելով անհատական տվյալներով. «Ես կարծում եմ, որ դա բացարձակ անհիմն է և իրավունքի հետ որևէ առնչություն չունի: Մենք գիտենք, որ դրանք պարգևատրական զենքեր են, այսինքն ինչ-որ բանի համար պետությունն ինչ-որ անձանց պարգևատրել է: Երբ մեդալ են բաժանում, դա էլ են գաղտնի պահո՞ւմ, ոչ: Հասարակությունը պետք է իմանա ում են պարգևատրում և ինչի համար»:

Փաստաբանի խսքերով, վերոնշյալը վերաբերում է հատկապես զենքին. «Ես պետք է իանամ, թե պետությունն ում է զենք տվել, որ այդ մարդու հետ հարաբերվելիս կանխատեսեմ, թե ինչ կարող է լինել»:

Վարոսյանի խոսքերով, հստակ պետք է սահմանվի, թե ով իրավունք ունի զենք կրել, ինչ չափանիշների նա պետք է համապատասխանի, ինչ կերպ պետք է զենքը ձեռք բերվի, ինչպիսին պետք է լինեն դրա պահպանման կանոններն ու այն, որ զենք ունեցող անձը պետք է ենթարկվի այդ կանոններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, ում սպանության մեծ կասկածվում է մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Ավելի ուշ հայտնաբերվել էր նաև Ղարագյոզյանի դին: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպանություն է գործել անվանական զենքով, որը ստացել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից:

Նույն շարքից