Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Բելոռուսն, Ադրբեջանին «Полонез» վաճառելով, խախտում է ռազմավարական բալանսը. Դմիտրի Դրեզի

analitik.am

Մոսկվային նյարդայնացնում է Բելոռուսի քաղաքականությունը: Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ լավ հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ ու «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ: Այս մասին հայտարարել է «Коммерсантъ FM»-ի քաղաքական վերլուծաբան Դմիտրի Դրեզին:

«Բելոռուսն ուզում է այնպիսի վարկեր, որոնք տրվում են ՌԴ մարզերին, սակայն միևնույն ժամանակ պահպանում է լիակատար անկախություն և ինքնիշխանություն: Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա Բելոռուսը Չինաստանի հետ մշակել և սկսել է արտադրել «Полонез»: Մինսկը ոչ միայն արտադրում է «Полонез» ու վաճառում այն, այլ նաև վաճառում է Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով Ռուսաստանի համար և խախտելով ռազմավարական բալանսը՝ հաշվի առնելով Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը»:

Վերլուծաբանի խոսքերով, նման գործողությունները չեն կարող դաշնակցային համարվել:

Նույն շարքից