Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝
1. Ստեղծել կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին:
Հավելված

Նույն շարքից