Հասարակություն Սպորտ 

Ռուս ֆուտբոլիստներ Կոկորինին ու Մամաևին ձերբակալել են

analitik.am

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած մի քանի ծեծկռտուքի պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԵՆ ԹՎ-ին:

Մոսկվայի ոստիկանությունը հերքում է ձերբակալության մասի լուրերը: Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է, որ ֆուտբոլիստներին դեռ հրավիրել են ոստիկանություն ցուցմունք տալու համար: Եթե նրանք ինքնակամ չներկայանան, նրանց կպարտադրեն դա անել:

Ֆուտբոլիստները մեղադրվում են առնվազն երեք քաղաքացու ծեծելու մեջ, ինչը ֆիքսվել է տեսախցիկներով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովի վարորդին և երկու չինովնիկի:

Ծեծկռտուքների դեպքերով քրեական գործեր են հարուցվել:

Նույն շարքից