Հայաստան Քաղաքականություն 

Խոսրով Հարությունյանն էլ է կողմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մանրամասներին տեղյակ չէ, մինչև չտեղեկանա, չի կարող խոսել: Այս մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ԱԺ 16 պատգամավոր իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:

Հարությունյանը նշել է, որ իրավիճակը մանրամասն կուսումնասիրի ու հանրությանն ավելի ուշ իր դիրքորոշման մասին կհայտնի:

Ինչ վերաբերում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ՀՀԿ-ականը նշել է, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, երկրորդ կարծիք չկա. «Խոսքն այն մասին է, թե երբ պետք է ընտրությունները լինեն: Հանրությունը պետք է հնարավորություն ունենա հանգիստ, իմաստավորված ընտրություն կատարել, ոչ թե դա անել էմոցիոնալ կերպով: Դրա համար, ես կարծում եմ, որ ժամանակ է պետք»:

Նույն շարքից