Գլխավոր Քաղաքականություն 

Ռումինիայի Խորհրդարանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

analitik.am

Ռումինիայի Խորհրդարանի կողմից ավարտին հասցվեց ԵՄ-Հայաստան ՀԸԳՄ համաձայանագրի վավերացման գործընթացը:

Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանն ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայան քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով:

Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան

Նույն շարքից