Հասարակություն 

Ադոլֆ Հիտլերի ազգականն առաջին անգամ խոսել է լրագրողների հետ

analitik.am

Ադոլֆ Հիտլերի հորեղբորորդին՝ Ալեքսանդր Ստյուարտ-Հյուսթոնն առաջին անգամ հարցազրույց է տվել գերմանական «Bild» պարբերականին, այս մասին հաղորդում է «Mirror»-ը:

Հյուսթոնը պատմել է, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ նշելով, որ Թրամփը վերջին մարդն է, ումով նա կարող է հիանալ․ «Նա անշուշտ իմ ֆավորիտներից չէ»։

Վերջինս պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ընդհանուր առմամբ նորմալ են, բայց իրեն նյարդայնացնում է նրա խոսելաձևը․ «Ես պարզապես չեմ սիրում ստախոսների»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ եթե կարողանար, ապա կքվեարկեր Մերկելի օգտին․ «Նա ինձ դուր է գալիս: Նա լավն է, խելացի և արժանապատիվ»: Հյուսթոնի խոսքերով, կանցլերն անում է այն, ինչը պետք է միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը հաղթահարելու համար:

Այժմ Հիտլերի ազգականն ապրում է Նյու Յորք նահանգի «Long Island»-ի հարավային ափին: Նա 68 տարեկան է և համարվում է Հիտլերի ազգականներից ամենավերջինը, ով ողջ է մնացել:

Նույն շարքից