Հասարակություն 

Ինչպես է վարչապետի կինը վերաբերվում ԼԳԲՏ համայնքին և կայանալիք ֆորումին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանում նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ համայնքի ֆորումին, հայտարարել է, որ ինֆորմացիա չունի այդ համայնքի մասին:

«Առհասարակ համայնքին կամ խնդրին վերաբերմունք արտահայտելու մասով կարող եմ ասել, որ իմ ու մեր ընտանիքի մոտեցումն այն է, ինչ կա մեր ընտանիքում՝ ավանդական, բազմազավակ և հայկական ընտանիքն է այդ արժեքը: Բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում այդ արժեքին, այլ կողմնորոշում ունեն, այդ մարդիկ գոյություն ունեն: Ես ուզում եմ, որ այդ հարցը տվողն իսկապես մտածի, թե ինչ պետք է անել այդ մարդկանց հետ: Մեր արժեքը հայկական ընտանիքն է, որտեղ կան շատ երեխաներ, հայրիկ, մայրիկ, բայց եթե կան մարդիկ, ովքեր այլ կերպ են պատկերացնում իրենց կյանքը, ուզում եմ հարցնել, թե ինչ պետք է անել այդ մարդկանց հետ»,-ասել է տիկին Հակոբյանը:

Նշենք, որ նոյեմբերին Հայաստանում կայանալու է ԼԳԲՏ քրիստոնյա միջազգային ֆորում, որը նախաձեռնել են հայաստանյան և արտասահմանյան մի քանի կազմակերպություններ:

Նույն շարքից