Իրավական Հասարակություն 

Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել գործարար Սամվել Մայրապետյանին

analitik.am

Օրեր առաջ ձերբակալված գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար՝ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար. «Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38.311 հոդվածի համաձայն՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար»:

Օհանջանյանն այլ մանրամասներ չհայտնեց:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մայրապետյանը տեղափոխվել է դատարան, որտեղ որոշվելու է նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից