Saudi Arabian Airlines ավիաընկերությունը թույլ չի տվել գործարար Յորդան Բիշոպին մուտք գործել օդանավ, քանի որ վերջինս շորտեր է կրել, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Գործարարն ավելի ուշ հայտնել է, որ մենեջերն իրեն խնդրել է այլ հագուստ կրել օդանավ մուտք գործելու համար, սակայն իր մոտ չի եղել այլ հագուստ դրա համար ինքը փորձել է համոզել ավիաընկերության աշխատակիցներին, բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Արդյունքում Բիշոպը ստիպված է եղել սարինգ (ավանդական կտոր, որը փաթաթվում է իրանի վրա ինչպես կիսաշրջազգեստ) գնել մոտակա խանութից: Միայն այն ոտքերին փաթաթելուց հետո գործարարը կարողացել է հայտնվել օդանավում:
Ավիաընկերության աշխատակիցներն ավելի ուշ ներողություն են խնդրել՝ հայտնելով, որ նման միջադեպեր մշտապես լինում են: