Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանն օրեր առաջ նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար՝ փոխարինելով Հրաչյա Ռոստոմյանին: