Իրավական Հասարակություն 

Թուրքիայում ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին

analitik.am

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալել է Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովին, ով քրեական շրջանակներում հայտնի է Լոտա Ղուլի անունով: Այս մասին հայտնում է Sozcu-ը:

Հայտարարության մեջ ասված է, որ Սալիֆովով Թուրքիայում սկսել են հետաքրքրվել ադրբեջանցի մեկ այլ օրենքով գողի սպանությունից հետո: Խոսքն այս դեպքում վերաբերում է Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի):

Նշենք, որ Սալիֆովին օգոստոսի 23-ին ձերբակալել էին Չերնոգորիայի մայրաքաղաքում, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել:

Այսօրվա դրությամբ Լոտա Ղուլին համարվում է ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը և Մերաբ Ջանգվելաձեի ու Լաշա Շուշանաշվիլիի հետ պայքարում է ռուսական քրեական աշխարհի առաջնորդը լինելու համար:

Նույն շարքից