Սպորտ Հասարակություն 

Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Եթե Չեմպիոնների Լիգայի այն երկու եզրափակիչներում (2009 և 2011 թվականներ) մեր մրցակիցը «Բարսելոնան» չլիներ, մենք կհաղթեինք:

Ես կարծում եմ, որ այն «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն է, իսկ Մեսսին՝ լավագույն ֆուտբոլիստն է պատմության մեջ: Այն, ինչ նա անում է, անհավանական է: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները:

Ռոնալդուն վինգերից դարձավ հարձակվող և գոլահար՝ խաղալով մեկ-երկու հպմամբ: Իսկ ահա Մեսսին ունի ամեն ինչ: Նա գոլեր է հեղինակում նույնիսկ այն ժամանակ, երբ գործում է ոչ դարպասի մոտ: Նա լավագույնն է պատմության մեջ»,-ասել է անգլիացին:

Նույն շարքից