ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին հիշեցնում է Ջոն Ադամսին: Այս մասին դեսպանը խոսել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանում իր դիվանագիտական գործունեությունն ավարտելու կապակցութամբ կազմակերպված հանդիպման ժամանակ:
Միլսը նշել է, որ Ադամսը համարվում է ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը և եղել է Միացյալ Նահանգների երկրորդ նախագահը. «Պարոն Ադամսն էլ Փաշինյանի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ, ժողովրդավարություն տեսնել երկրում: Նա, լինելով հռչակագրի ստորագրողներից մեկը և ԱՄՆ երկրորդ նախագահը, իր ողջ կյանքն ապրեց այնպես, որ ժողովրդի կամքը լսելի լինի»:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով, Ադամսից իրենք որդեգրել են այն, որ քաղաքական առաջընթացի համար անհրաժեշտ է բաց, քաղաքակիրթ երկխոսություն, որին ներգրավված կլինեն բոլորը: