Իրավական Հասարակություն 

Ձերբակալված գործարար Սամվել Մայրապետյանը լուրջ առողջական խնդիրներ ունի. Փաստաբան

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ձերբակալվել է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, ում մեղադրանք է առաջադրվել կաշառքի գործով: Ավելի ուշ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշում պետք է կայացվի:

Լրագրողների հետ զրույցում Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքեր չի տեսնում:

Ինչ վերաբերում է գրավի միջնորդություն ներկայացնելուն, փաստաբանն ասաց, որ նման միջնորդություն ներկայացվել է, որպեսզի կալանավորման մասին որոշման դեպքում դատավորը կիրառի գրավ:
Բատիկյանը ասաց, որ գրավի չափ չեն նշել:

Փաստաբանը հայտնեց, որ Սամվել Մայրապետյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ, այդ փաստաթղթերը ներկայացվել են դատարանին:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մասնակցություն ունի արդյո՞ք գործին, Բատիկյանը չպտասխանեց:

Մայրապետյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում, ուր հրավիրվել է հեռախոսազանգով, հարցաքննվել է որպես կասկածյալ, և ձերբակալվելու արձանագրություն է կազմվել:

Փաստաբան Բատիկյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում գործում:

Դատարանը խափանման միջոցի մասին որոշումը դեռ չի կայացրել:

Նույն շարքից