Քաղաքականություն 

Ադրբեջանի կողմից տարածաշրջանային խաղաղությունը խարխլող գործողությունները պետք է խստիվ դատապարտվեն. Է. Շարմազանով

analitik.am

«Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը և համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,- հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը:

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Նույն շարքից