Գլխավոր Իրավական 

Սամվել Մայրապետյանը կալանավորվեց

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Միջնորդությունը բավարարվել է.

«Սամվել Մայրապետյանը կալանավորվեց»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը:

Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին:

Նույն շարքից