Հայաստան Քաղաքականություն 

Գևորգ Կոստանյանի խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել». «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գևորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի և առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը մասնակցելու մեկնած, որոշ տեղեկություններով՝ ՌԴ դատախազ Յ․Չայկային հանդիպած Կոստանյանի վարքագիծը խորը զարմանք է առաջացրել ողջ ՀՀԿ-ի մոտ։

ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ․ ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլև փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թևի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից