Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Պուտինին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Նույն շարքից