Բարի օր Քաղաքականություն 

Ալիևը՝ բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար տարվող բանակցությունների ձևաչափը մնում է նույնն ու չի փոխվելու, այն պետք է ընթանա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ թե հայկական կողմի ջանքերը, որոնք ուղղված են Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, ձախողվում են:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ իր երկրի տարածքային ամբողջականության հարցը չի եղել ու չի լինելու բանակցությունների առարկա՝ նշելով, թե հույս ունի, որ հայկական կողմը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի:

Ալիևը հավելել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել իր զինված ուժերը՝ ձեռք բերելով ժամանակակից զինտեխնիկա և կնքելով նոր պայմանագրեր:

 

Նույն շարքից