Հասարակություն Պատահարներ 

Կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը./լրացված/

analitik.am

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգին։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին նաև մասնակցում են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Վարսեր գյուղի բնակիչներ։

Ժամը 23:17-ին փրկարարները Ն. Կ.-ին հայտնաբերել են Վարսեր գյուղի 1-ին փողոցի թիվ 99 տան տանիքում. Ն. Կ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում:

Նույն շարքից