Հասարակություն Սպորտ 

Քոնոր Մագրեգորի մարզիչն իր աջակցությունն է հայտնել Հաբիբ Նուրմագոմեդովին

analitik.am

Քոնոր Մագրեգորի մարզիչ Ջոն Կավանան խոսել է Քոնորի և Հաբիբ Նուրմագոմեդովի միջև մենամարտից հետո սկսված զանգվածային ծեծկռտուքի մասին:

«Հույս ունեմ, որ Նևադայի սպորտային հանձնաժողովը չի պատժի Հաբիբին: Ինձ ուղղակի դուր է գալիս, թե ինչպես է նա կռվում: Ես կարող եմ հասկանալ նրա արձագանքը, իսկ ահա  նրա թիմի անդամների պահվածքն անհասկանալի է ինձ համար: Հաբիբն ուղղակի դուրս եկավ ռինգից, դա  աշխարհի վերջը չէ»,-ասել է իռլանդացու մարզիչը:

Կավանայի խոսքերով, Քոնորի մյուս մարզիչ Դիլլան Դենիսը որևէ վատ բան չի արել Նուրմագոմեդովի թիմի հանդեպ. «Ես նրա կողքին կանգնած էի: Չեմ տեսել, թե ինչ էր նա անում, սակայն հաստատ կարող եմ ասել, որ նա վատ բան չի ասել: Սակայն ես հասկացա, որ նա սադրում էր Հաբիբին: Սրանք հիմարություններ են մարտից հետո և այն չի արդարացնում հետագա իրադարձությունների մասշտաբները»:

Նույն շարքից