Քիչ առաջ կառավարության նիստում որոշումներ կայացվեցին, որոնց համաձայն ՀՀ երեք մարզերը նոր մարզպետներ ունեցան:
Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Գնել Սանոսյանը, Վայոց ձորի՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզպետ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը։
Այս նշանակումների մասին հայտնել էինք ավելի շուտ՝ հղում անելով կառավարության նիստի օրակարգին: