Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում քննարկվեցին նաև Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցերը։
Ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին հրավիրված Երևանի ավագանու նիստին։
Նիստին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի։
Նիստը կայանալու է Ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտի մեկ հասցեում: