Իրավական Հասարակություն 

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը հետաձգվեց:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նիստի մեկնարկին իր ցավակցությունները հայտնեց Արայիկ Խանդոյանի հարազատներին՝ նշելով, որ խմբի անդամները խնդրել են նիստը հետաձգել մինչև 15:00-ն, քանի որ զբաղված են Խանդոյանի հետ կապված գործողություններով ու չեն կարող ներկայանալ նիստին:

Հիշեցնենք, որ Միայնակ Գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը մահացավ այս գիշեր՝ նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից:

 

 

Նույն շարքից