Հայաստան Քաղաքականություն 

Նոր մարզպետները բոլորը ՔՊ-ից են, իսկ մյուս մարզերում մարզպետներ կնշանակվեն մոտ օրերս

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով այն մասին, թե երբ են նշանակվելու մյուս մարզերի մարզպետները, հայտարարեց, որ մյուս շաբաթ հավանաբար նորություններ կլինեն:

Նախարարը հայտնեց, որ ամեն ինչ կարվի օրենքի շրջանակներում, ժամկետների մեջ կտեղավորվեն, պետք է լավագույն ընտրությունը լինի: Նրա խոսքերով, շտապելու կարիք չկա, քանի որ մարզպետների պաշտոնակատարներ կան, և աշխատանքները նորմալ շարունակվում են:

Պապիկյանն ասաց, որ նշանակված մարզպետները Քաղաքացիական պայմանագիր կուսակցոթյունից են, իսկ այն մարզերում, որտեղ պետք է նոր մարզպետներ նշանակվեն, թեկնածուներ դեռ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ նշանակվել է Գնել Սանոսյանը, Վայոց ձորի՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզպետ նշանակվել է Անդրեյ Ղուկասյանը։

Այս պահին մարզպետներ չեն նշանակվել Արմավիրում, Սյունիքում և Արագածոտնում

 

 

Նույն շարքից