Բարի օր Քաղաքականություն 

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ասել է, թե ինչ պետք է անի Հայաստանը Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար

analitik.am

Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները հարևանների հետ, եթե ցանկանում է, որ տարածաշրջանում կայունություն լինի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անի Երևանը կոնկրետ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, թուրք պաշտոնյան նշել է, որ հայկական կողմը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության մասով պահանջներից:

Ավելի վաղ թուրքական կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն արցախյան հարցի հետ:

Նույն շարքից