Հայաստան Քաղաքականություն 

Լինելու են նաև կոնֆլիկտներ. Մոտ մարդիկ ցավակցում են Հայկ Մարությանին, ոչ թե շնորհավորում

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ բոլոր այն մարդիկ, պրոֆեսիոնալները, որոնք ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել։

Մարությանը նշեց, որ լինելու է անհատական մոտեցում կադրային փոփոխություններին:

Ինչ վերաբերում է  փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ աշխատելուն, Մարությանը հայտարարեց.  «Եթե մարդիկ չունեն ոչ մի խնդիր օրենքի հետ և պատրաստ են աշխատել Երևանի համար, ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, բայց լինելու է անհատական մոտեցում։ Մենք որոշելու ենք, թե կոնկրետ ովքեր  կարող են շարունակել աշխատանքը, ովքեր՝ ոչ»։

Մայրաքաղաքի ղեկավարը խոսեց նաև աուդիտ անելու մտադրության մասին. «Աուդիտ, գույքագրում, նոր քարտեզագրում ենք անելու: Իհարկե, սա ժամանակատար է, բայց պետք է անել, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կա և ինչը պետք է փոխել։ Ինձ մոտ մարդիկ շնորհավորելու տեղը ցավակցում են ինձ և մեր թիմին: Դա իրոք այդպես է այն առումով, որ շատ ծանր աշխատանք է սպասվում։ Լինելու են նաև, իհարկե, կոնֆլիկտներ այն մարդկանց հետ, ովքեր չեն ուզում, որ երևանցիները լավ ապրեն: Վստահեցնում եմ, որ այդպիսի մարդիկ կան»։

Հավելենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 13-ին:

Նույն շարքից