Գլխավոր Հասարակություն 

Գործարար Լևոն Հայրապետյանին հնարավոր է թունավորել են. Նոր մանրամասներ

analitik.am

ՌԴ Քննչական կոմիտեն նորից ուսումնասիրելու է հայազգի գործարար և բարեր Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է Կոմմերսանտ թերթը:

Թերթը գրում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին երկու տղամարդ, ովքեր եղել են Հայրապետյանի ծանոթները, ՔԿՀ-ի աշխատակիցների միջոցով վերջինիս փոխանցել են դեղահաբեր: Հաջորդ օրը Հայրապետյանն ընդունել է այդ հաբերը,որից կարճ ժամանակ անց մահացել է: Հայտարարել է բարերարի փաստաբան Կարեն Ներսիսյանը:

«Մահանալուց առաջ Հայրապետյանը զանգահարել է եղբորը, ով Հայաստանում է, և ընկերոջը՝ Պարգև արքեպիսկոպոսին՝ հայտնելով, որ իրեն թունավորել են »,-ասել է պաշտպանը:

Հայրապետյանը ասել է, որ երկար չի ապրելու՝ խնդրելով անպայման դատաբժշկական հետազոտություն անցկացնել: Ավելի ուշ, երբ գործարարը մահացել է, ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնել են, որ նա մահացել է սրտի կաթվածից:

Փաստաբան Ներսիսյանը խոսել է նաև այն մասին, թե ովքեր կարող են կապ ունենալ գործարարի հնարավոր թունավորման հետ. «Հայրապետյանի ունեցվածքը գնահատվում է 100 միլիոն դոլար: Եթե Լևոնը հայտնվեր ազատության մեջ, ընտանիքում վատ հարաբերությունների պատճառով կարող էր ինչ-որ մեկին զրկել ժառանգության իրավունքից, ինչը ոմանց ձեռնտու չի եղել»,-ասել է Ներսիսյանը:

Այս ամեն ինչը հաշվի անելով՝ ՌԴ ՔԿ-ն որոշում է կայացրել կրկին ուսումնասիրել Հայրապետյանի մահվան հանգամանքները:

Հիշեցնենք, որ բարերար Լևոն Հայրապետյանը մահացավ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, նա 68 տարեկան էր և գտնվում էր բանտում:

 

Նույն շարքից