Քաղաքականություն 

Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը:

Նույն շարքից