Գլխավոր Հասարակություն 

Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը բացվել է. Ալավերդու պղնձաձուլարանում վաղը ժողով է տեղի ունենալու

analitik.am

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բացել  են Մ-6 միջպետական ճանապարհն ու Հարավկովկասյան երկաթուղու երկաթգիծը:

Նշենք, որ ՀՀ Բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի արդյունքում առաջացած ծուխը թույլատրվածից շատ է, ինչի պատճառով էլ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը տուգանվել է:  Ըստ Analitik.am-ի  տեղեկությունների, տուգանքն այնքան մեծ է, որ պղնձաձուլարանը գերադասել է փակվել, քան մուծել տուգանքները և շարունակել աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ պղնձաձուլարանում աշխատում է մոտ 600 մարդ, Բնապահպանական տեսչությունը տեղեկացվել է գործարանի հնարավոր փակման մասին, սակայն չի փոխել տուգանքի չափը: Արդյունքում աշխատակիցները փակել էին  Մ-6 միջպետական մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պղնձաձուլարանը չփակվի: Այս պահին աշխատակիցները բացել են մայրուղին և երկաթգիծը, քանի որ վաղը պղնձաձուլարանում ժողով է տեղի ունենալու, ինչի արդյունքում վերջնական որոշում կկայացվի՝ շարունակելու է աշխատել գործարանը, թե՝ ոչ:

Նշենք, որ գործարանի աշխատակիցներն արդեն  ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:

 

Նույն շարքից