Հայաստան Քաղաքականություն 

Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել. Փաշինյան

analitik.am

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է «Հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը:

Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում էր վերահաստատել հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Որոշման նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ:  Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցն օրակարգից հանել և քննարկել շահառու խմբերի հետ. «Այս նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվե՞լ է: Կարծում եմ՝ կարելի է հարցը հանել օրակարգից, շահառու խմբերի հետ քննարկել, բաց քննարկում անել: Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել»:

Նույն շարքից