Հասարակություն 

Ջիմ Քերին Թրամփին դավաճան է անվանել

analitik.am

Ամերիկացի հայտնի դերասան Ջիմ Քերին The New Yorker Festival-ի ժամանակ, խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, հայտարարել է, որ վերջինս դավաճան է: Դերասանին բարկացրել է այն, որ Թրամփը Բրետ Կավանոյին Գերագույն դատարանի դատավոր է նշանակել:

Դա տեղի է ունեցել չնայած այն բանին, որ մի քանի կանայք Կավանոյին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Քերիի խոսքերով, ԱՄՆ-ում պետք է վերանայվեն նախագահի լիազորությունները: Դերասանը նշել է, թե հիմադիր հայրերը դժվար թե պատկերացնեին, որ երկրի ղեկավարը լինելու է դավաճան:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ինքը քաղաքականությամբ զբաղվել, Քերին կատակել է՝ նշելով, որ թե իր անցյալով դա հնարավոր չէ:

 

Նույն շարքից