Հասարակություն Ռազմական 

Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։ Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Նախ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հետևել է զորավարժության մասնակից ստորաբաժանումների պրակտիկ գործողություններին։

Նույն շարքից