Ասֆալտին Փռելու ժամանակները պետք է ազդարարել փակված: Գալիս են Ասֆալտ Փռելու ժամանակները: Ըստ որում՝ Պոլիմերային Ասֆալտ: Այսօրվա աշխարհի տեխնոլոգիական զարգացման պայմաններում ամոթի աստիճանի անհարմար է չունենալ մարդավայել ճանապարհներ:
Քանի Հյուսիս-Հարավը վերջնականապես չենք ձախողել, փողերն էլ չենք փոշիացրել անվերադարձ, կանգ առեք մի պահ, մանրակրկիտ վերազննեք նախկինում հաստատված տեխնոլոգիական լուծումները, համապատասխանեցրեք դրանք այսօրվա պահանջներին:
Թե չէ ազգովի ամաչելու ենք:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան