Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին այսօր ժամանելու են Հայաստան: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ նշելով, որ նախագահն ու առաջին տիկինն արդեն ուղևորվել են Երևան:
Միշել Աունը Հայաստան է գալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կան նախարարներ, դեսպաններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստան է գալու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-12-ին: