Հասարակություն 

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանին:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:

Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան:

Նույն շարքից