Իրավական Հասարակություն 

Պավել Մանուկյանն արտասվեց դատարանում. Նա ազատ կարձակվի

analitik.am

Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ կարձակվի: Դատարանը բավարարեց գրավ կիրառելու մասին միջնորդությունը և Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց: Նա ազատ կարձակվի 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Մինչև դատարանի որոշումը, Մանուկյանը խոսեց այս գիշեր կյանքից հեռացած Արայիկ Խանդոյանի մասին: Նա հուզված  հայտարարեց, որ երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց: Մանուկյանը նաև հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացավ այս գիշեր: Նախնական տվյալներով, մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Նույն շարքից