Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու: Նա միևնույն ժամանակ նշել է, որ մասնակցելու է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում:
Հիշեցնենք, որ այս համայնքում բողոքի ակցիաները սկսվեցին մոտ երկու շաբաթ առաջ: Համայնքը երկու մասի էր բաժանվել՝ մի մասը հրաժարական էր պահանջում, մյուս մասը պաշտպանում էր համայնքապետին: