ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին՝ հավելելով, որ կդիմի նախագահ Սարգսյանին համապատասխան որոշումն ընդունելու համար:
Գաբրիել Ղազարյանը փոխարինելու է Լևոն Վահրադյանին: