Քաղաքական 

Նախագահ Սարգսյանը դեռ չի ստորագրել աղմուկ բարձրացրած օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:  Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագծին, որի պատճառով ակցիա տեղի ունեցավ խորհրդարանի մոտ, ապա դրա ճակատագիրը դեռ հայտնի չէ:

Նույն շարքից