Հաբիբ Նուրմագոմեդովը կարող է Դաղստանի ազգային հերոսի կոչում ստանալ: Նախաձեռնության հեղինակը Родной Дагестан շարժումն է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հաբիբի թեկնածությունն առաջադրվել է հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրումի և UFC-ի գոտին նվաճելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նուրմագոմեդովը պարտության մատնեց իռլանդացի Քոնոր Մագրեգորին՝ պահպանելով իր քաշային կարգում UFC-ի չեմպիոոնի կոչումը: