Հայաստան Քաղաքականություն 

Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

analitik.am

Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների և փոխհամաձայնության ճանապարհով:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ազգային ժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի երևանյան լիագումար նիստերին:

 

Նույն շարքից