Քաղաքականություն 

Ոչինչ չասող հանդիպում էր. Կիրո Մանոյանը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

analitik.am

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշեց, որ դրանք լավատեսություն են ներշնչում, և մեզ համար կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել, սակայն դրանց ֆոնին արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի լինի:

Կիրո Մանոյանը  դրական համարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպմանը, նշելով, որ այսքանից հետո եթե դրական տեղաշարժեր չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն:

Կիրո Մանոյանի կարծիքով` այս հանդիպումից հետո էլ մենք չպետք է դադարեցնենք ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի վերաբերյալ գործողությունները:

«Առանց ձեռքսեղմելու մթնոլորտում հանդիպումը նորմալ է եղել: Ես չեմ կարծում, թե նա ուրիշ բան կասեր: Եթե մի հանդիպման գնացել են չուզելով, ապա դժվար թե այլ բան ասվեր: Իրականում ոչինչ չասող հանդիպում էր, սակայն իմաստն այն է, որ երկու կողմերը կարող են իրավիճակը նվազ լարված պահել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ հանդիպումները նպաստում են լարվածության թուլացմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները, սպառազինումը, նաև Արևմտյան Հայաստանը գրավելու հույսեր ունի:

 

Նույն շարքից