Հասարակություն 

ԵՊՀ-ի ապագա իրավաբան ուսանողներն այցելել են Պաշտպանի աշխատակազմ

analitik.am

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Ապագա իրավաբանները ծանոթացել են Պաշտպանի լիազորություններին, աշխատանքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվել է նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում Պաշտպանի կատարած աշխատանքը։

Պաշտպանի լիազորությունների և աշխատանքի վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ

Նույն շարքից