Քաղաքականություն 

Դամասկոսում 2 օր տևած մարտերի ընթացքում 160 մարդ է զոհվել

analitik.am

Դամասկոսի մերձակայքում 2 օր տևած մարտերի ընթացքում 160 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:

Համապատասխան տվյալները տրամադրել է Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպանների խումբը:

Համաձայն այդ տեղեկությունների` զոհվածների թվում ինչպես կառավարական բանակի զինվորներ են, այնպես էլ սիրիացի գրոհայիններ:

Իրավապաշտպանները չեն բացառում, որ զոհվածների թվում կարող են նաև խաղաղ բնակիչներ լինել:

Նույն շարքից